ԻԶՈՒՐ Է


ԻԶՈՒՐ Է
Ամեն անգամ ինչ-որ նորը, 

Փախցնելով հին վերքերից,
Նորն է տալիս…
Ամեն նորից նույն անդորրը, 
Շշնջալով լռության մեջ, 
Ձայն է տալիս…
Ու ձայն տալով կարոտները հեռանում են,
Սրտիս ցավը բարձր լալով՝
Հեկեկում է…
Քեզ կանչում եմ,
Բայց կանչերս տեղ չեն հասնում,
Գուցե զուր է…
Մութ գիշերում հինն ու նորը խառնվում են…
Իմ մտքերը բաժանվում են երկու մասի,
Քեզ ջնջում եմ, ու ետ բերում, 
Քեզ կանչում եմ, քեզնից փախչում, 
Համբուրում եմ, ցավից լացում,
Մոռանում եմ իմ ապրելը, 
Հարվածները, 
Հիմարի պես էլի, էլի հավատում եմ…
Չէ, իզուր է….

2 thoughts on “ԻԶՈՒՐ Է

  1. Անժել, քոմենթն իրա տեղ, բայց համերգին կանչի……………………………………. թող էս արածս նույն սխալս լինի` էն, որ ուզեցի ամեն ձև ամեն բան հաստատ լինի, ոչ մի բան ուշադրոթյունից դուրս չմնա, ոչ մի բան անկարևոր չլինի: Քո համար սխալ էր, ինչ ասեմ, քո հանդեպ սխալ էր: Ես էլ տենց մարդ եմ: Համերգին կանչի: Համերգին կանչի, գամ:

    Հիշո՞ւմ ես Սարոյանին հարցնում են` էլ առաջվա նման հռչակավոր չես, պատասխանում ա` ինձ համար հռչակավոր եմ (քառահատորի վերջում տպված հարցազրույցում կա էդ մասը)): …..Անժել, նույն ձև, եթե նույնիսկ քո համար կարևոր չի, ինձ համար կարևոր ա: Կուզեի ներկա լինեմ:

    Like

Թողնել մեկնաբանություն