ԴՈՒ ԼՌԵՑԻՐ


Լռում ես դու...Լռում եմ ես...

Դու լռեցիր, լռում եմ ես…

Դու լռեցիր…
Այն ժամանակ, երբ կրակը սիրտս այրեց,
Երբ երկինքը մթան քողով պատվեց հանկարծ,
Երբ հայացքս նայեց ներքև`քո վառ լույսից,
Երբ խառնվեց ամեն մի բան,
Երբ ես հանկարծ չհասկացա սերն այս ինչ է…
Չհասկացա ինչ եմ ուզում.
Ցավից գոռալ, թե հաճույքից փարվել քամուն
Ու նրա հետ վեր սլանալ…

Դու լռեցիր…
Դու ընտրեցիր լռությունը,
Դու փոխեցիր գույնը կյանքիս,
Ինձ փոխեցիր…

Դե ուրեմն, արի թողնենք սերն այս մարի`
Դեռ չծնված քո տաք սրտում,
Իսկ իմ հոգում բոցավառված խելագարին ես կսպանեմ,
Որ նորովի սիրեմ կյանքը,
Որ ես նորից կարողանամ ազատ շնչել,
Եվ որ օդի բյուրեղները լռեն անդարձ,
Ու մոռանան քո անունը:

Դու լռեցիր…

Լռում եմ ես….

Թողնել մեկնաբանություն